Բնական փայտի ջերմություն, կառուցվածքի գեղեցկություն, գուներանգներ, հաճելի հոտ. այս ամենը գումարվում դառնում են արվեստի կոթող, յուրօրինակություն հաղորդում ցանկացած տան, լինի դա քաղաքային ոչ մեծ բնակարան, կամ մերձքաղաքային շքեղ առանձնատուն:
Երկշերտ և Եռաշերտ մանրահատակ
Ինժեներային տախտակը նորարական հատակի ծածկույթ է, որն իր որակով և հատկանիշներով իր մեջ ներառում է ամբողջական փայտի բոլոր առավելությունները: Ինժեներային տախտակը երկշերտ կամ եռաշերտ փայտ է, որի վերին շերտը թանկարժեք փայտանյութն է, իսկ հիմքում՝ ամուր ջրակայուն ֆաներա:
Գեղարվեստական մանրահատակ
Գեղարվեստական կամ պալատական մանրահատակը պարկետային արվեստի գագաթնակետն է:
Հնում այն զարդարել է բացառապես արքայական դղյակներն ու ազնվականների առանձնատները, այստեղից էլ նրա անվանումը:
Լոգարանի հատակ
Լոգարաններում մանրահատկի տեղադրումը տարածված նորույթ է, մատչելի իրողություն: Բնական փայտը իդեալական հատակ է, ուր կարելի է քայլել ոտաբոբիկ: Նրա բնական ջերմությունը բարերար ազդեցություն է թողնում, իսկ գեղեցկությամբ այն չի զիջում “սառը” սալիկներին ու մարմարին: