Իտալական De Pino ընկերությունը գտնվում է Պաղեստինի Կալաբրիա շրջանում, որը հայտնի է ձիթենու բարձր անտառներով: Ընկերությունն արդեն երեք սերունդ է, ինչ զբաղվում է ձիթենու փայտի մշակմամբ, փայտ, որն ունի յուրահատուկ կառուցվածք, գեղարվեստական և գործնական հիանալի բնութագիր: Արհեստական ոչ մի նյութ չի կարող համեմատվել բնական փայտի հետ: Իսկ կառուցվածքի գեղեցկությամբ ու ինքնօրինակությամբ ձիթենու փայտը չես համեմատի ոչ մի այլ փայտանյութի հետ:
Բնական փայտե հատակները երբեք չեն դադարի նորաձև լինելուց, դրա լավագույն ապացույցը De Pino-ի ամբողջական տախտակն է՝ նախատեսված հատակների համար: De Pino ընկերությունը վայելում է բազմաթիվ գնորդներր վստահությունը: Ֆունկցիոնալ բնութագրով այն կարելի է դասել լավագույնների շարքին: Ամբողջական այս տախտակի տեսականին ունի առանձնահատուկ և հազվագյուտ օրինակներ, որոնք ձեր ինտերիերին շքեղություն և արտասովորություն կհաղորդեն:

Yandex Metrika
Send this to a friend