Giambella Legnami ընկերությունը խորը արմատներ ունի: Այն հիմնադրվել է 1946 թվականին, երբ Ադելիո Ջամբելան՝ որը շատ էր սիրում անտառը, առաջին կապերն է հաստատում Ավստրիայի և Հարավսլավիայի հետ՝ փայտանյութ ներկրելու նպատակով: Առևտրային հարաբերությունների ստեղծումից մի քանի տարի անց սկսում է գործել առաջին խանութը Ասիզում՝ Պերուջայից ոչ հեռու, Իտալիայի “կանաչ սրտում”: Այն, ինչը սկզբում նրա երազանքն էր, վերաճում է բիզնեսի, սկսում է զարգանալ և դառնում շուկայում պահանջված: Ունենալով աշխատանքի մեծ փորձ՝ Ադելիոն բիզնեսի մեջ է ներգրավում իր զավակներին՝ Ջոզեֆին ու Դանիելային: Թարմ գաղափարների ներմուծումը լայնացնում է կապերն ու մեծացնում արտադրության ծավալը, ընդլայնվում է արտահանման աշխարհագրությունը՝ Կանադա, ԱՄՆ, Հարավային Ամերիկա, Աֆրիկա, Եվրոպայի մեծ մասը:
Բնական փայտի ջերմություն, նրա կառուցվածքի կայունություն, լաքի բարձր որակ, չափերի ճշգրտություն՝ սա է GIANT®-ը:

Yandex Metrika
Send this to a friend