Tavolini Floors մանրահատակը իտալական դիզայնի լավագույն ավանդույթների մարմնավորրումն է, ուր միահյուսվում են իտալական արվեստի դարավոր պատմությունն ու ինտերիերի ժամանակակից ընկալումը:
Tavolini Floors մանրահատակի բարձր գեղարվաստական ձևերի բնական նրբության ետևում կա խորը փիլիսոփայություն՝ ազատության, թեթևության, որպես ճշգրիտ գծերի, կատարելության, որպես ընդհանուր ներդաշնակության փիլիսոփայություն: Ընկերության մասնագետների բարձր վարպետության և բազմամյա փորձի շնորհիվ Tavolini Floors մանրահատակն ունի հիանալի որակ, մանրակրկիտ մշակված է, ինչն ընդգծում է ժամանակակից դիզայնի փիլիսոփայությունը,երբ յուրաքանչյուր տարր արվեստի կոթող է: Հենց սա է պատճառը, որ անթերի դիզայնը հեշտությամբ բացում է Tavolini Floors մանրահատակի կատարյալ բովանդակությունը՝ բնական փայտի շքեղությունը:
Tavolini Floors մանրահատակի հավաքածուն իր մեջ խտացնում է ոճային լուծումների մի վիթխարի բազմազանություն, մինիմալիզմից (դասական մանրահատակ և պարկետային տախտակ) մինչև հիանալի պալատական պարկետային “կտավներ”:
Tavolini Floors-ի մանրահատակն ավելին է, քան պարզապես մանրահատակը, այն փայտի մեջ մարմնավորած արվեստ է:

Yandex Metrika
Send this to a friend