Հոլանդական Magestik Floor-ը աշխարհահռչակ առաջատար ընկերություններից է՝ էկզոտիկ ծառատեսակների մշակման ասպարեզում, ծառեր, որոնք աճում են մոլորակի տարբեր անկյուններում՝ Կանադայում, Հարավային Ամերիկայում, Բրազիլիայում, Բիրմայում, Թայլանդում, Լաոսում և Աֆրիկայում: Բնական այն փայտանյութը, որից պատրաստվում է Magestik Floor-ի ամբողջական տախտակը ամբողջական է և էկոլոգիապես մաքուր: Փայտատեսակի բազմազանությունը ենթադրում է նաև գունային գամմա: Կումարուն, ընկույզը ու թեքուն հարմար են տաք ինտերյերների համար, իսկ զուգակցվելով այնպիսի փայտի հետ, ինչպիսին են մերբաուն, կեմպասը, յատոբան, կարող են ստեղծել բարձր գեղարվեստական կոմպոզիցիաներ: Կեչին ու լապաչոն հարմար են էքսկլյուզիվ դիզայն ունեցող սենյակներին: Թանկարժեք փայտատեսակները բարենպաստ ազդեցություն են գործում մարդու տրամադրության վրա, ոգեշնչում ստեղծելու գեղեցիկ ինտերիերներ:
Magestik Floor-ի ամբողջական տախտակն անցնում է որակյալ չորացում և ճշգրիտ մշակում: Ընկերության ամբողջական պարկետի ավելի քան 80 %-ը արտահանվում է Եվրոպայի ու Ամերիկայի շուկա: Հարաճուն ժողովրդականությունը բացատրելի է. ավելի ու ավելի շատ մարդիկ իրենց տան բարեկարգման համար ընտրում են բարձրորակ, էկոլոգիապես մաքուր, ժամանակակից նյութեր, որոնք ի զորու են ոչ միայն գեղեցկացնել տունը, այլև առողջարար լինել:

Yandex Metrika
Send this to a friend