Իտալական Ghizzi & Benatti դռները իսկական արվեստի կոթողներ են: Արտադրության բարձր տեխնոլոգիական գործընթացը, որակյալ ժամանակակից նյութերի օգտագործում և դասական կատարում՝ սա է շուկայում նրանց հաջողության գաղտնիքը: Ghizzi & Benatti-ի դռները կարող են կատարյալ լուծում լինել ցանկացած բնակարանների կամ աշխատասենյակների ինտերյեր ձևավորելիս:
Ընկերությունն իր դռները պատրաստում է տամբուրատ – մասիվ համակցված տեխնոլոգիայով: Դռներն ամբողջությամբ արտադրվում են Ghizzi & Benatti գործարանում՝ գործընթացների ավտոմատացված եղանակով և բազմաստիճան վերահսկողությամբ, ինչը թույլ է տալիս որակական բարձր ցուցանիշներ ապահովել: Ընկերությունն առաջարկում է գունային մեծ սպեկտր, երեսպատման տարբերակներ, բացվող, շարժական դռների, գիրք-դռների լայն ընտրանի: Այսպիսով յուրաքանչյուր հաճախորդ կարող է գտնել հենց իր լուծումը: Հարկ է նշել, որ Ghizzi & Benatti-ին օգտագործում է բացառապես բնական շերտափայտ, կամ ամբողջական տախտակ՝ կաղնի, բալ, ընկույզ, ձիթենի, հացենի, շագանակ, կնձնի, կարմիր փայտ:
Դիզայներական լուծումները հստակ երևում են բոլոր հավաքածուներում և ունեն լայն սպեկտր մինիմալիստական և Enegy, Colore, Spario բարդ ոճից մինչև նեոդասական Vertice ու Divma, մինչև ավանդական Classica: Ձիթենու փայտն ու անփայլ ապակու դրվագները կենսական լիցք են հաղորդում Energy հավաքածուին, ձիթափայտի կառուցվածք Graffito կամ Light մշակմամբ ընդգծում է փոփ-արտ ոճի պարզ և կոր ուրվագծերը: River, Colorado, Vegas և Canyon մոդելներում ապակու սահուն կորություններն ու ալյումինե դրվագները տալիս են գրավիչ, միանգամայն նոր ուրվագծեր, իսկ երկրաչափական ձևերի մետաղական ներդրվագները հիանալիորեն համադրվում են մյուս բազմաթիվ մոդելներում:

Yandex Metrika
Send this to a friend