Անցել են այն ժամանակները, երբ բոլորի տանը միանման դռներ էին՝ անշուք ու անհետաքրքիր: Անահտականություն՝ ահա թե ինչի ձգտում ժամանկակից մարդը, ով ցանկանում է լավ երևալ շրջապատի աչքում: Սրանում համոզված են Flex ընկերությունը որը հայնտի է անհատական մոտեցմամբ յուրաքանչյուր հաճախորդին, նորությոններով ու յուրահատուկ գաղափարներով: Այս արտադրողի ամեն մի նախագիծ արվեստի կոթող է, որը կզարդարի ուզածդ տունը:
Flex գործարանի դռներն իրենցից ներկայացնում են մի ոճ, որը ծնունդ է բարձրակարգ վարպետների ոգեշնչմամբ, ովքեր միավորված են փայտի հետ ձեռքով աշխատելու բազմամյա գաղափարի շուրջ: Տոսկանական ավանդույթներն ու մշակույթը այն բարեբեր հողն են, որից ծնունդ է առնում Flex գործարանի եզակի հավաքածուները: Դեկորատիվ տարբեր նախշերի ու դրվագների օգտագործումը փայտի հետ՝ հին պալատների մթնոլորտ են ստեղծում:
Flex դռներին նայելիս ստեղծվում է այնպիսի տպավորություն, կարծես դրանք Ձեզ են հասել միջնադարից, պահպանելով հարյութամյակների միջով անցած մի անկրկնելի հմայք: Նկարիչների ձեռագործ աշխատանքը, որպես ապակիների և փայտե տարրերի դեկոր ոսկե ու արծաթե նրբաթիթեղի օգտագործումը ընդգծում է Ձեր դռների անկրկնելիությունն ու նրբին ոճը:
Flex դռներն իրենց մեջ համադրում են հին ավանդույթներն ու ժամանակակից տարրերը, ինչը թույլ է տալիս ստանալ հիանալի արդյունք, հաղորդելով ձեր բնակարանին արքայական հմայք և ջերմություն:

Yandex Metrika
Send this to a friend