Մանրահատակ արտադրող Coswick ընկերությունը գտնվում է Կանադայում, որի հիմնադիրն է Simkoe Materials Inc.: Կենտրոնական գրասենյակը Կանադայում է, իսկ գործարանը գտնվում Բելառուսի Զասլավլ քաղաքում:
Ընկերության արտադրական ծրագիրն իր մեջ ներառում է ամբողջական փայտից մանրահատակի, երկշերտ և եռաշերտ մանրահատակների արտադրություն:
Գործարանը ներառում է արտադրության ամբողջական շղթա՝ փայտի վերամշակումից մինչև արտադրանքի վերջնական տեսքը (փայտի մշակում, չորացում, ամբողջական և եռաշերտ մանրահատակի արտադրության երկու անկախ հոսքագծեր և մանրահատակի վերջնական մշակում ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանելու համար):
Ընկերության զարգացման հիմնական ռազմավարությունն է արտադրել բարձր որակի մանրահատակ՝ նախատեսված ցանկացած ինտերիերի համար:

Yandex Metrika
Send this to a friend