Ամբողջական փայտից մանրահատակ

Բնական փայտի ջերմություն, կառուցվածքի գեղեցկություն, գուներանգներ, հաճելի հոտ. այս ամենը գումարվում դառնում են արվեստի կոթող, յուրօրինակություն հաղորդում ցանկացած տան, լինի դա քաղաքային ոչ մեծ բնակարան, կամ մերձքաղաքային շքեղ առանձնատուն: Փայտն ընդգծում է մեծ մակերեսների վեհությունը և տարողունակություն հաղորդում փոքր տարածքներին:
Պարկետ Ավենյու խանութ-սրահում Ձեզ կառաջարկվի ընտրության լայն հնարավորություն: Թանկարժեք մանրահատակի համար հումք է ծառայում Հյուսիսային և Լատինական Ամերիկայի, Ասիայի, Աֆրիկայի ու Եվրոպայի լայնատարած անտառներից բերված փայտը, իսկ աշխարհահռչակ բրենդների անունները որակական առումով կասկածի տեղ չեն թողնում:

Menu
Send this to a friend