Freunderberg ընկերությունը (Գերմանիա) արդեն 50 տարի է, ինչ արտադրում է հատակի կաուչուկե ծածկույթներ: nora® Systems, Inc. կաուչուկե հատակն օժտված է յուրահատուկ առանձնահատկություններով:
Կաուչուկը զարմանալի և շատ դեպքերում անփոխարինելի նյութ է, որն աչքի է ընկնում բացառիկ երկարակեցությամբ: Ակներև օրինակ են ավտոդողերը, որոնք հուսալիորեն ծառայում են տասնյակ հազարավոր կիլոմետրեր: Նույնքան հուսալի են հատակի կաուչուկե ծածկույթները: nora® Systems, Inc. ծածկույթներն աչքի են ընկնում.

  • բարձր դիմացկունությամբ և շահագործման խիստ երկար ժամկետներով
  • էկոլոգիապես մաքրությամբ (չեն պարունակում քլորիդներ)
  • գծային կայունությամբ (զերծ են պլաստիֆիկատորներից)
  • քայլելիս հաճելի են ու անվտանգ
  • լավ ձայնամեկուսիչ են (մինչև 20 դբ), չեն հալչում ծխախոտից
  • ունեն գունային և դիզայնի վիթխարի բազմազանություն

Noraplan և Norament ծածկույթները ունեն այժմեական գույների մեծ բազմազանություն: Կաուչուկե ծածկույթների երեսը տարաբնույթ է՝ հարթ, թավշյա, փայլով, սառույցի բյուրեղներ հիշեցնող, կլոր կոճակ, մուրճով ծեծված: Սրանք հիանալիորեն համդրվում են ինչպես միմյանց հետ այնպես էլ այլ ծածկույթների: Ձուլածո աստիճանածածկույթներն ու աքսեսուարների մեծ տեսականին ցանկացած սենյակի կհաղորդեն ավարտուն և ներդաշնակ տեսք:
nora® Systems, Inc. կաուչուկե ծածկույթը կատարյալ է գերբեռված սենյակների ու դահլիճների համար, ուր կարևոր է պահպանել հատակի տեսքը մաքրման ու խնամքի համար նվազագույն ծախսերով: