Loba ապրանքանիշը (Գերմանիա) ներկայացնում է լաքեր, նախահիմքեր, ծեփամածիկներ, յուղեր, մոմեր, մանրահատակի խնամքի միջոցներ՝ սա Loba ապրանքանիշի արտադրանքի համառոտ ցուցակն է միայն: Loba on top նշանակում է բոլորից առջևում:
Loba ֆիրմայի պարկետային քիմիայի առավելլություններն են ամենաբարձր որակը, էկոլոգիական մաքրությունը, ամրությունն ու հուսալիությունը: Արտադրության գործընթացի 60 %-ը զբաղեցնում է որակի բազմաստիճան ստուգումը: Գիտական վիթխարի պոտենցիալ, տեխնիկական հագեցվածություն, արդի տեխնոլոգիաներ՝ այս ամենը թույլ է տալիս ընկերությանը մշակել ու թողարկել նոր, ավելի ժամանակակից ապրանքատեսակներ, որոնք մեծ պահանջարկ ունեն պարկետի շուկայում: