Ժամանակի հետ շատ բաներ են փոխվում. ընտանեկան ոչ մեծ ձեռնարկությունը, որ 1866 թ.-ին հիմնադրել է Ֆրանց Պաուլ Համբերգերը բավարական Ռոզենհայմ փոքրիկ քաղաքում՝ ի սկզբանե պարզապես անտառամշակման մի ֆիրմա էր, իսկ այսօր Գերմանիայում պարկետի արտադրության առաջատարն է: Սակայն որոշ բաներ մնում են անփոփոխ: 147 տարի անց Hamberger-ը տակավին ընտանեկան ընկերություն է, որը ղեկավարում է չորրորդ սերունդը: Ավանդույթների և նորարարության հենց այս սինթեզն էլ Haro-ի ֆիրմային հատակների առանձնահատկությունն է: Վերականգնվող անտառային տնտեսությունների որակյալ փայտանյութը մշակվում է նորագույն տեխնոլոգիաներով և դառնում հատակ, որը զարդարում ու ջերմացնում է ցանկացած տուն:
Այսօր Hamberger ընկերությունում աշխատում է մոտ 1600 մարդ, նրա շրջանառու կապիտալը կազմում է տարեկան մոտ 280 մլն եվրո, արտադրանքը բացի Գերմանիայի շուկայից արտահանվում է աշխարի ավելի քան 90 երկիր:
Վստահեք Haro-ի որակին, չէ՞ որ դուք վստահում եք փայտամշակման ոլորտում եղած պրոֆեսիոնալների հինգ սերունդներին: