Giambella Legnami ընկերությունը խորը արմատներ ունի: Այն հիմնադրվել է 1946 թվականին, երբ Ադելիո Ջամբելան՝ որը շատ էր սիրում անտառը, առաջին կապերն է հաստատում Ավստրիայի և Հարավսլավիայի հետ՝ փայտանյութ ներկրելու նպատակով: Առևտրային հարաբերությունների ստեղծումից մի քանի տարի անց սկսում է գործել առաջին խանութը Ասիզում՝ Պերուջայից ոչ հեռու, Իտալիայի “կանաչ սրտում”: Այն, ինչը սկզբում նրա երազանքն էր, վերաճում է բիզնեսի, սկսում է զարգանալ և դառնում շուկայում պահանջված: Ունենալով աշխատանքի մեծ փորձ՝ Ադելիոն բիզնեսի մեջ է ներգրավում իր զավակներին՝ Ջոզեֆին ու Դանիելային: Թարմ գաղափարների ներմուծումը լայնացնում է կապերն ու մեծացնում արտադրության ծավալը, ընդլայնվում է արտահանման աշխարհագրությունը՝ Կանադա, ԱՄՆ, Հարավային Ամերիկա, Աֆրիկա, Եվրոպայի մեծ մասը:
Բնական փայտի ջերմություն, նրա կառուցվածքի կայունություն, լաքի բարձր որակ, չափերի ճշգրտություն՝ սա է Giant®-ը:

Եվրոպական ակացիա Ռուստիկ
Աֆրիկյան աֆրորմոսիա Նատուր
Ամերիկյան կնձնի; կարմիր Նատուր
Եվրոպական հաճարենի, շոգեհարած Նատուր
Աֆրիկյան Վենգե, սև Նատուր
Սպիտակ հացենի Նատուր
Ամերիկյան բալ Նատուր
Ամերիկյան կաղնի; սպիտակ Նատուր
Ամերիկյան կաղնի; կարմիր Նատուր
Եվրոպական կաղնի Ռուստիկ
Եվրոպական կաղնի Սելեքթ
Աֆրիկյան Դուսիա Նատուր
Աֆրիկյան Զեբրանո Նատուր
Աֆրիկյան Իրոկո Նատուր
Քաբրեուվա Նատուր
Ամերիկյան շագանակ Սելեքթ
Եվրոպական շագանակ Ռուստիկ
Եվրոպական շագանակ Սելեքթ
Եվրոպական թխկի; սպիտակ Նատուր
Ինդոնեզիական Մերբաու Նատուր
Ամերիկյան ընկույզ սև Նատուր
Աֆրիկյան Պադուկ կարմիր Նատուր
Բիրմեյան ոսկեգույն Թեքու Նատուր
Բոլիվիայի Էսկուդերո Նատուր