GarbelottoMasterfloor ընկերությունների խումբը հիմնադրվել է 1950 թվականին: Garbelotto-ի պարկետային տախտակն այդ ընկերության տարիների աշխատանքային փորձի, դիզայներների տաղանդի ու վարպետության, ժամանակակից տեխնոլոգիաների և նորագույն սարքավորումների արդյունքն է: Սակայն գլխավորն այն է, որ Garbelotto-ի մանրահատակը պատրաստված է սիրով: Այն հաղորդում է յուրահատուկ հանդարտություն, որը կարելի է գտնել միայն ջերմ, տնային մթնոլորտում, մերձավորների շրջապատում: Այն պատրաստելու համար փայտանյութը վերցվում է միայն Իտալիայի անտառներից: Ավելին՝ նախապատրաստված հումքից ընտրվում է ամենաբարձրորակ փայտանյութը: Ընկերությունն իր աշխատանքում հենվում է հատակի ծածկույթներ պատրաստելու հնամենի փորձի վրա:
2009 թ. փետրվարի 1-ին Garbelotto-ի պարկետային տախտակը ստացել է CE որակի սերտիֆիկատ: Այն ճանաչվել է լավագույն հատակի ծածկույթ: Garbelotto-ի պարկետային տախտակը ոչ միայն ժամանակակից, մոդայիկ ու նորաոճ հատակային ծածկույթ է, այլև անվտանգ, հուսալի շինանյութ: Այն պատրաստվում է միայն էկոլոգիապես մաքուր փայտանյութից: Սերտիֆիկատներն ամեն տարի անցնում են ստուգում և համապատասխանում են եվրոպական ստանդարտներին: Առանձնահատուկ դիզայնն ու նոր տեխնոլոգիաներն ապահովում են այս մանրահատակի նկատմամբ պահանջարկ ինչպես Եվրոպայի, այնպես էլ ԱՄՆ-ի շուկայում:

Tavole

Tavole precomposte