Ապրել՝ նշանակում է հաճույք ստանալ կյանքից: Նույնքան խիստ են պահանջները հատակի որակի ու արտաքին տեսքի նկատմամբ: Բարձրորակ լամինատը արտաքնապես չի տարբերվում բնական պարկետից: Լամինատե հատակն այլ կերպ անվանում են “բարձրաձայն”, որը գործնականում չի խլացնում սենյակի աղմուկը: Haro-ի Comfortec տեխնոլոգիան այդ ոլորտում իսկական թռիչք է: Փայտամշակման տեխնոլոգիաների դրեզդենյան ինստիտուտի անկախ փորձարկումները ցույց տվեցին, որ Haro TRITTY Silent CT հատակները 60% ավելի լավ են խլացնում կենցաղային աղմուկը, քան սովորական ձայնամեկուսացում ունեցող լամինատները: Եթե նույնիսկ երեխաները խաղում են խորանարդիկներով, կամ հյուրասենյակում վազվզում է շունը, աղմուկը կլինի քիչ՝ պահպանելով տան ջերմ մթնոլորտը: